Հայկական գովազդը

Բաքվի հայ գործարարների և արդյունաբերողների ակտիվ գործունեության ապացույցներից են նաև գովազդային հայտարարությունները, որոնք տեղ են գտել ժամանակի մամուլի և տարբեր հրատարակությունների էջերում: Դրանցում արտացոլված են հայ գործարարների գործունեության ոլորտներն ու ուղղությունները, որոնք ներառում էին զանազան ապրանքների արտադրություն, արտահանում և ներմուծում, վաճառք, ինչպես նաև բազմակողմանի ծառայությունների մատուցում: Գովազդները ներառում են Բաքվում արտադրվող, այնտեղից արտահանվող և ներմուծվող ապրանքների և իրերի գրեթե ողջ տեսականին: 

Գովազդային հայտարարությունները ակնառու կերպով ի ցույց են դնում այն կարևոր հանգամանքը, որ հիմնականում հայ գործարարներն էին հանդիսանում ռուսական և եվրոպական հայտնի ընկերությունների լիազոր ներկայացուցիչները Բաքվում: